Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոստանջյանը Կարեն Կարապետյանին հուշում է, որ իր թուրն աջուձախ չի կտրի, Կրեմլն է որոշում (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 17:02

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հենց առաջին նիստում սկսեց պահանջկոտություն ցուցաբերել, արդեն սուպեր վարչապետի համբավ է սկսում ձեռք բերել:

Մեր հարցին՝ սա, ըստ Ձեզ, նախընտրական շրջանի համա՞ր է, թե՞ կարող են այն  աստիճան ազատություն տալ Կարեն Կարապետյանին, որ նրա թուրը կարողանա աջուձախ կտրել՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նա կարող է այնքան հմուտ լինել եւ այնքան ուժեղ լինել, որ կարողանա իր թրով աջուձախ կտրել: Բայց ինքը փորձում է իր մոտեցումները հրապարակել: Այն, որ նրան այդպիսի լիազորոթյուններ եւ հնարավորությոններ են տվել՝ դա երեւում է իր վարքագծից, բայց թե ինչքան դա իրեն կհաջողվի կամ չի հաջողվի՝ ժամանակը ցույց կտա»:

Մեր դիտարկմանը, որ բոլոր վարչապետներն էլ ընտրվելիս միշտ ասել են, որ խաղի կանոնները կփոխվեն, որ լավ կլինի, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Խաղի կանոնները հայտարարություններով չեն փոխում: Խաղի կանոնները փոխվում են նոր համակարգի ներդրման միջոցով: Այն համակարգի, որն իր մեջ կպարունակի հակակշիռների եւ զսպման մեխանիզմներ, պետք է իր մեջ պարունակի վերահսկողության մեխանիզմ: Տվյալ պարագայում այդպիսի համակարգ ՀՀ-ում չի գործում: Ամեն ինչ ենթարկվում է մեկ անձի: Եթե մի քանի տանի առաջ այդ մեկ անձը միայն ՀՀ նախագահն էր, հիմա այդ մեկ անձը փոխվել է եւ դարձել է ՌԴ նախագահը: Կրեմլի միջոցով են այդ կարգավորումները տրվում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ճի՛շդ է ասում Տիկինը

    միայն թուր-կեծակին է որ կարող է աջուձախ կտրել,
    իսկ այդ ալ՝ բացառապէս իր, դիւցազներգական Զարուհու ձեռքումն է,
    պարզ է

    (բայց կատակը մէկդի, նոր վարչապետը բավական ինքնահավան մէկը կ’երեւա, տեսքով… մաղթենք որ ան հաջողի իր արարքները նոյնացնել դէմքի – սոսկալի – արտահայտություններին հետ… ժամանակը ցոյց կու տա…)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930