Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց 4 օր շարունակ». Գուրգեն Եղիազարյանը` զորահանդեսի մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 16:46

«Ինչ-որ բան ասեցինք մեր հարեւաններին, ինչ-որ առումով իր նպատակին ծառայեց, բայց կարեւորն այն բարոյահոգեբանական իրավիճակն է, որը տիրում է բանակում եւ հերոսական զինվորների օրինակը»,-ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսի մասին այսպիսի կարծիք ունի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Եթե կարողանանք ստեղծել իրավիճակ, երբ մեր զինվորը բարոյահոգեբանական առումով լինի կատարյալ վիճակում, զենքերի որակը բան չի կարող փոխել: Լավագույն օրինակն Արցախյան պատերազմն էր, երբ Ադրբեջանը միայն Աղդամի զինապահեստներում յոթ անգամ ավելի շատ զինամթերք է ունեցել, քան ուներ Հայաստանը»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Իսագուլյանը:

«Լափածները հետ բերեին` այսօր զենք ունենայինք»,-հակադարձեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա. «Զորահանդեսները կարեւոր են ոգու բարձրացման համար, բայց այս մեկն ավելի շատ միտված էր հասարակությանը, որ ապահով Հայաստանից չզզվենք վերջնականապես, որ նայենք զենքերին ու ասենք, որ ապահով Հայաստանում ենք ապրում, որ այդ զենքերը ոսոխին բնում կսատկացնեն: Զորահանդեսը լինում է հաղթանակից հետո, երբ երկաթը կռվում է մարտի դաշտում: Բայց ունենք «800 հեկտար» եւ զորահանդես… բա ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց 4 օր շարունակ եւ ոսոխին չսատկացրեց»:

Եղիազարյանը դժգոհեց, որ զորահանդեսի փորձերի պատճառով օրեր շարունակ մայրաքաղաքը խցանված էր. «Նույն վարժանքները կարելի էր անել 24:00-ից հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930