Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան.«Բյուջեն կազմվելու է այնպես, որ հարկատուների փողերը խնայողաբար օգտագործվեն»

Սեպտեմբեր 22,2016 16:36

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ թե ինչ կասի վարչապետի նշած՝ պետական ապարատում առկա պրիմիտիվ գողությունների մասին, ասաց, որ ոչինչ չի կարող ասել տեղի ունեցող գողությունների մասին:

Լրագրողների հարցին՝ դուք եղել եք ֆինանսների փոխնախարար, գողության մասին չե՞ք իմացել, Վարդան Արամյանն այսպես պատասխանեց՝ «Ոչ, չեմ իմացել»: Ապա նախարարն ասաց. «Ես այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք անպայման ե՛ւ լրատվական աշխարհի ե՛ւ հանրության հետ հաղորդակցության ձեւաչափ: Մեզ պետք է ձեւաչափ ձեզ հետ հաղորդակցվելու եւ ձեր միջոցով հանրության հետ հաղորդակցվելու, որովհետեւ պետական կառավարման մեջ ամենակարեւորը դա ճիշտ հաղորդակցվելն է»:

Ապա նախարարը ժամանակ խնդրեց նոր պաշտոնում հունի մեջ ընկնելու համար, որից հետո նաեւ կպատասխանի հանրությանը եւ լրագրողներին հուզող հարցերին:

Վարդան Արամյանը, անդրադառնալով այս տարվա բյուջեին, որը պակասուրդ ունի, եւ պետբյուջեի սեկվեստրի մասին հարցին,  ասաց.«Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի մենք հարկատուների փողերը նպատակային, խնայողաբար օգտագործենք»:

vardan-aramyanՆախկին գործընկերոջ գործունեությանը Վարդան Արամյանը չցանկացավ գնահատական տալ, նշելով՝ «Ճիշտ չէ, որ անցածի վերաբերյալ քննարկենք, որովհետեւ վաղը մյուս օրը ես էլ կարող եմ այլ գործի տեղափոխվել, հաջորդը գա ասի՝ գիտեք, այ սենց պրոբլեմ է, մսխվել է, լավ չի արվել, կամ ինչ-որ շարժառիթներ ման գալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930