Սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ: Նախարարը մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների է արժանացրել մի շարք սյունեցիների:
Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Կապանի ԲԿ-ի ավագ մանկաբարձուհի Էլվիրա Օհանյանը ` Մխիթար Հերացու մեդալով: Երախտագիտության մեդալներ են շնորհվել «Նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին և «Հակ-Ժոս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանին: «Սյունյաց երկիր » թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Վաստակավոր լրագրողի կոչմանը:
Դավիթ Լոքյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին և Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԶ նախարարության հուշամեդալներով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև