Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իր դեմ քրեական գործեր են հարուցվել, քանի որ ներկա իշխանությունները վախենում են իր վերադարձից: Այս մասին նա ասել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
«Արդեն 4-րդ տարին է՝ Վրաստանում իմ դեմ ինչ-որ գործեր են հարուցում: Նախագահական գրասենյակի բոլոր ծախսերը նրանք հաշվել են որպես պետական միջոցների վատնում»,- ասել է նախկին նախագահը, որի խոսքերը մեջբերում է «Սեգոդնյա» ուկրաինական կայքը:
Նրա խոսքով՝ այդ ամենն արվում է՝ իր վերադարձը Վրաստանի քաղաքական կյանք կանխելու համար:
«Նրանք հիստերիկաբար դրանից վախենում են: Ըստ հարցումների՝ իմ կուսակցությունը չի զիջում իշխող կուսակցությանը, իսկ այլ հարցումների համաձայն՝ անգամ գերազանցում է: Հազիվ թե կուսակցութան առաջնորդին կարողանային մեկուսացնել, առավել ևս, որ նրանք չունեն ոստիկանության աջակցությունը: Բայց ես ընդհանրապես չէի ցանկանա նրանց առիթ տալ մեզ մեղադրելու, որ մենք ինչ-որ էքսցեսներ ենք հրահրում: Եվ դա է պատճառը, որ ես մինչ այժմ այնտեղ չեմ գնում: Բայց այնուամենայնիվ, նրանք պարտվում են»,- ասել է Սաակաշվիլին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ