Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը քիչ է ժպտում». հոգեբանը եւ սոցիոլոգը` վարչապետի կերպարի մասին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 15:59

«Արտաքինը հաճելի է` դրական, մտածող մարդ, իսկ գործունեությունն անհայտ է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր հոգեբան Սամվել Խուդոյանն այսպես բնորոշեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նրա ժեստիկուլյացիայի առումով հոգեբանը հատուկ վերլուծություն չի արել, բայց ասաց. «Դեպի իրեն տրամադրող է: Պետք է աշխատի իր լեզվի վրա` «ռուսական հայերեն» է»:

Այս առնչությամբ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավելեց. «Նա ղարաբաղցի է` ռուսերենը հենքային լեզու է, հայերենը` կենցաղային: Բայց ժամանակի ընթացքում ինձ թվում է` կհղկվի»: Սոցիոլոգը նաեւ նկատեց, որ վարչապետերը կաբինետային աշխատողներ են. «Եթե Կարեն Կարապետյանը վերահաստատվի նոր ԱԺ-ի կողմից որպես վարչապետ եւ ստանա բոլոր արտոնությունները, պետք է դառնա հանրային քաղաքական գործիչ, ոգեշնչի եւ իր կողմը քաշի…այստեղ պահանջված կլինեն նրա հոգեբանական հատկանիշները: Կան մասնագետներ, որոնք կարող են չեզոքացնել նրա ներքին արգելակները»:

Ըստ Ադիբեկյանի` նոր վարչապետն ունի բանակցային կարողություն եւ միջազգաին կապեր. «Նա քիչ է ժպտում, հայերը ժպտադեմերին չեն սիրում: Մեր երկրի առաջին դեմքերին միշտ ասել եմ` շատ ժպտացեք, որ այդ հոգեբանությունը փոխվի»:

Սամվել Խուդոյանը նաեւ ասաց, որ Կարեն Կարապետյանի մեջ տեսնում է Սերժ Սարգսյանի «հետնորդին»:

Անդրադառնալով Աշոտ Մանուկյանի` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելուն, Ադիբեկյանը նկատեց, որ նորանշանակ նախարարը  Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է. «Դա նշանակում է, որ նա գործից հասկանում է, փորձ ունի: Հույս ունենանք, որ կառավարական նոր կազմը կլինի պրոֆեսիոնալ: Պետք է ստեղծել պայմաններ` ներդրումների համար: Պետք է ունենալ մի քանի հարյուր հազար առաջնային աշխատեղ, որպեսզի ձեւավորվեն երկրորդական աշխատատեղեր, իսկ արտագաղթը կասեցվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930