Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան

Սեպտեմբեր 22,2016 15:47
lxh

Այսուհետ, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ /ամսական 18000 դրամ/ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները։  Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 22.09.2016թ. նիստում:

Որոշմամբ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով  և,  երբ ծնողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  խնամքի նպաստ չի նշանակվել:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նպաստ նշանակող մարմինը:  Այդպիսով քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից:

Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ խնամքի նպաստ  նշանակելու վերաբերյալ որոշումը կկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա (այդ թվում՝ այն դեպքում, երբ դիմումը մերժվել է) նշված անձին նշանակվում է խնամքի նպաստ՝ անկախ կրկին դիմելու հանգամանքից,  Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու դիմումը ներկայացնելու օր է համարվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացրած դիմումը ներկայացնելու օրը, իսկ խնամքի նպաստի չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930