Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թշնամուն ատամ ցույց տալու, վախեցնելու ձեւ է». հոգեբանը` զորահանդեսի մասին

Սեպտեմբեր 22,2016 14:17

«Անկախության 20-ամյակի հետ համեմատած` այս  զորահանդեսի շուրջ ոգեւորությունը թույլ էր»,-կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Երեկ կայացած զորահանդեսին մարդիկ քիչ էին, թեեւ զինտեխնիկայի ծավալը մեծ էր: Ամեն ինչ լավ էր կազմակերպված, բայց ոգեւորությունը թույլ էր նաեւ արտասահմանից: Նախորդ զորահանդեսին անգամ BBC-ն էր արձագանքել»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Սամվել Խուդոյանը:

Նա նկատեց, որ զորահանդեսի շուրջ Ադրբեջանի արձագանքը սահմանափակվեց զենքերի նկարագրությամբ, իսկ ահա Ալիեւը ռազմական  խորհրդի նիստ էր հրավիրել. «Գուցե դա համընկել էր: Կարծում եմ` տպավորություն է, որ Ադրբեջանում զգոնություն է, իսկ մեր մոտ որոշակի սառնություն կար այս ամենի հանդեպ»:

Ըստ հոգեբանի` զորահանդեսի ուղերձը հիմնականում թշնամուն է ուղղված. «Ատամ ցույց տալու, վախեցնելու ձեւ է»: Խուդոյանը կարծում է, որ զինտեխնիկան այդ կերպ ցուցադրելը նորմալ է. «Չինաստանն էլ ԱՄՆ-ին է ցույց տալիս…Իսկ ահա եվրոպական երկրներին դա բնորոշ չէ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930