Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը` Լեւոն Մկրտչյանին. «Մենք բազմաթիվ կիսատ-պռատ քայլեր ենք անում»

Սեպտեմբեր 22,2016 13:52

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի համար հասկանալի չէր, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը եւ հետաքրքրվեց՝ աշխարհում կա՞ նման համակարգ, որ համալսարանը հիմնադրամ է:  Պարոն Մկրտչյանն ասաց, որ շատ երկրներում այդպես է: Բայց պատասխանը երեւի չբավարարեց վարչապետին եւ նա ասաց. «Մենք բազմաթիվ քայլեր ենք անում՝ կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Գուցե մենք կանգնեցնենք… Ես այս պահին չեմ ուզում ձեր որոշումը կանգնեցնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:

Լևոն Մկրտչյանը համոզված էր, որ այս որոշումն ավելի լավ վիճակ է ստեղծելու, քան ներկայիս վիճակն է, որ դա ընդհանուր քաղաքականություն է, համալսարանների մի մասում արդեն արվել է: Նա հայտնեց, որ ընդհանուր բուհական համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա:

«Եթե մենք բերում ենք լուծում, որը մինչև վերջ համոզված չենք, որ լավագույնն է, չենք անում: Եթե մենք ինչ-որ գործողություններ արել ենք և իներցիայով ասում ենք՝ արել ենք, շարունակում ենք, դա հիմնավորում չէ: Ես էլ եմ զգում, որ դուք լավագույն լուծումը չեք տալիս, դե, եկեք մեկ շաբաթ էլ մտածենք, լավագույն լուծումը տանք»,- առաջարկեց վարչապետը: Ապա հայտարարեց՝ «Ընդունված է՝ մինչև վերջ չբավարարված»:

ԿԳ նախարարն ասաց, որ հոկտեմբերի 1-ին «Բարձրագույն կրթության մասին» օրենքը դրվելու է հրապարակային քննարկման, եւ կփորձեն խնդիրները վեր  հանել: Վարչապետը հակադարձեց, որ եթե հոկտեմբերի 1-ին պիտի քննարկեն, ինչո՞ւ են այսօր բերել այս որոշումը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Գյումրու մանկավարժականին փոփոխությունը ոչ մի բան չի տա, առավել ևս երբ ռեկտորի պաշտոնակատարը վատահամբավ Սահակ Մինասյանն է, որը ոչ մի բան չի հասկանում բուհական համակարգից և ինստիտուտը դարձրել է հանրապետականի շտաբը՝ խրախուսելով կաշառակերությունը: Այդ անձը ինստիտուտը շատ շուտով կկործանի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930