Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։
Ըստ այդ որոշման, որոշ նախարարությունների անուններ փոխվեցին, քաղաքաշինության նախարարությունն էլ, ըստ էության, փակվեց, այն դառնալու է կոմիտե։ Էկոնոմիակայի նախարարության անունն ամբողջությամբ փոխվեց, հանվեց էկոնոմիկա բառը։ Այս որոշումից ակնհայտորեն նեղսրտեց Արծվիկ Մինասյանը, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը սփոփեց նրան ասելով՝ էկոնոմիկա բառը հանելով էկոնոմիկան չի վերանում։
Ներկայացնում ենք նախարարությունների ցանկը՝
1)աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Կարդացեք նաև
2) առողջապահության նախարարություն
3) արդարադատության նախարարություն
4) արտաքին գործերի նախարարություն
5) արտակարգ իրավիճակների նախարարություն
6) բնապահպանության նախարարություն
7) գյուղատնտեսության նախարարություն
8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն
9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն
10) կրթության եւ գիտության նախարարություն
11) մշակույթի նախարարություն
12) պաշտպանության նախարարություն
13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
14) սփյուռքի նախարարություն
15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
17) ֆինանսների նախարարություն
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (Դավիթ Հարությունյանի «անպորտֆել նախարարությունը»)
19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն
Նելլի ԲԱԲԱՅԱՆ