Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

Սեպտեմբեր 22,2016 13:01

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը  մասնակցել է սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստին:

Բացման խոսքում ՊԵԿ նախագահը նշել է, որ նիստում քննարկվող ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր գործընթացների իրականացման կարգը, ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման հարցերը կստեղծեն տեղեկատվական ոլորտում հետագա գործունեության հիմքը. «Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված»:

karine-minasyan

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր»։

Մ.Փաշայանի խոսքով, տեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է ԵԱՏՄ-ում ինտեգրված գործընթացների տեղեկատվական աջակցմանն ու տվյալների էլեկտրոնային փոխանակման պրակտիկայի ընդլայնմանը ինչպես կառույցի անդամ երկրների պետական մարմինների, այնպես էլ՝ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների միջև. «Համակարգը ձևավորվելու է ծառայությունների մատուցման «մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա»: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում միջպետական և պետություն-բիզնես համագործակցության հետագա դյուրացումը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընձեռած հնարավորությունները:

Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930