Երեկ Եռաբլուրում այս տեսարանն էր, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախություն կերտած մեր հերոսների հիշատակին: Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր: Իրոք, մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է, եւ կախարդական փայտիկ էլ չկա, որ այս երկաթե նժույգները նորից դարձնեն դդում, իսկ մնացած գումարով բանակին զենք մատակարարեն եւ տնտեսություն զարգացնեն:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.09.2016թ.