ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին Ադրբեջանի արտագործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է բանակցային գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ