Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագիծն ու առաջարկները։ Այս նախագիծը վերաբերում է գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնմանը։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:
Վարչապետի խոսքերով՝ «Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի բացառենք պրիմիտիվ գողությունը»։
Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ տեղյակ է, թե գործուղումների համար ավիատոմսերի գնման գործընթացում ինչ չարաշահումներ են եղել, ըստ վարչապետի, իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ, եւ եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին՝ ավելի արդյունավետ կաշխատեին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև