«Ըստ ԱՄՆ-ի գնահատականի` տարածաշրջանում ամենամարտունակը հայկական բանակն է, քանի որ ունի պրոֆեսիոնալ հրամանատարական կազմ, որն էլ ունի Աֆղանստանի պատերազմի փորձ, սովետական բանակում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Բացի այդ, մենք հաղթող բանակ ենք»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով երեկ Անկախության 25-ամյակի զորահանդեսին` նա նկատեց, որ առաջնահերթ դա ուղերձ էր Ադրբեջանին. «Զենքի առումով մենք չենք զիջում հարեւան երկրին: Ցույց ենք տալիս, որ ուժեղ ենք: Դաշտային մարտերի համար հարձակվողը պետք է քառապատիկկ գերակայություն ունենա, իսկ լեռնայինի դեպքում` ութապատիկ: Եթե Ադրբեջանն ուզում է լեռնային պայմաններում Ղարաբաղին հաղթել, պետք է ունենա կես միլիոն թվով բանակ, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունն իրականում վեց միլիոն էլ չկա, շատերն արտագաղթել են, կես միլիոնն էլ հաշմանդամ է»:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` զորահանդեսի ուղերձը ներքին լսարանի համար հետեւյալն էր. «Չունեինք, հիմա ունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև