Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարական տվեց խաղողի մթերման գործընթացը կազմակերպել։
Վարչապետն ասաց, որ ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում․«Մենք ամեն տարի այս պրոբլեմի առաջ կանգնում ենք: Նախ, պետք է նայենք հայեցակարգը, թե ոնց ենք անելու երկարատև: Այսօր ակտուալ խնդիր է Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկոն» ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»։
Վարչապետն ասաց, որ պետք է ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ: Վարչապետի խոսքերով՝ վերամշակող գործրաններում բավականին ժանգոտած կառավարման համակարգ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ