Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներքուստ անկախ».  «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 22,2016 11:26

Ինչպես հայտնի է՝ ԵՏՄ-ին, բացի Հայաստանից, անդամակցում է եւս չորս երկիր, որոնցից Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություններից դատելով՝ դժվար է ասել, որ նրանք զիջել են իրենց անկախությունը։

Մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ սպառնացել է դադարեցնել իր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Ռուսաստանը պարբերաբար արգելափակում է բելառուսական ապրանքների մատակարարումները։ Երբ ՌԴ ենք արտահանում որակյալ ապրանք եւ ընդունելի գներով հարվածում ենք Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտի օլիգարխների գրպաններին։ Նրանք ճնշում են գործադրում կառավարության վրա։ Իսկ կառավարությունը տալիս է «ֆաս» հրամանը Россельхознадзор3ին։ Անթաքույց ճնշում է գործադրվում։ Արդեն զզվեցրել են։ Բանը բանից անցել է։ Այդպես չի կարող շարունակվել»,- վրդովված հայտարարել է Լուկաշեևկոն։

Անշուշտ իր էմոցիոնալ վարքագծով հայտնի Բատկայի այս բռնկումն առաջինը չէ եւ, հավանաբար, վերջինն էլ չի լինի։ Եվ նաեւ դժվար թե Լուկաշենկոն տեսանելի առաջիկայում դուրս գա ԵՏՄ-ից։ Որքան էլ ասվում է, թե այս տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի ՀՆԱ-ն կրճատվել է 3 տոկոսով, իրականում Բելառուսը հենց ԵՏՄ-ից եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից բավականին մեծ օգուտներ է քաղում։ Եվ բացի քաղաքական տեսանկյունից՝ ԵՏՄ-ին անդամակցությունը միանգամայն ձեռնտու է Բելառուսին նաեւ տնտեսական առումով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930