Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվեք համբերությամբ ու սպասեք մյուս փոփոխություններին». «Հայկական ժամանակ»  

Սեպտեմբեր 22,2016 11:11

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թեեւ պատահական, բայց խորհրդանշական ու հիշարժան է համարում այն հանգամանքը, որ Անկախության 25-ամյակի տոնակատարությունը համընկավ կառավարության ու վարչապետի փոփոխության հետ։

«Ինձ թվում է, հաջորդ 25-ամյակը նոր գործելաոճով, նոր գործիքներով մենք նոր Հայաստան պիտի կարողանանք կերտել»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց նա: Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցեցինք կառավարությունում տեղի ունեցած եւ տեղի ունենալիք նոր փոփոխությունների մասին:

-Նա ( Կարեն Կարապետյանը-խմբ.) կարծես թե խնդիրներ ունի ձեր կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» կուսակցության հետ։

– Քաղաքական դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մեծ խնդիրներ չկան։  Կառավարությունը կամ վարչապետը, բնականաբար, կարող են դիտողություններ անել կամ հակադարձել այլ քաղաքական ուժերին։ Բայց դրանք ընդամենը փոքրիկ դետալներ են, եւ մեր կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերություններում որեւէ խանգարող հանգամանք չի կարող լինել։

– Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի պորտֆելների քանակը պահպանվեն, բայց նախարարությունները փոխվեն։

– Խնդրում եմ սահմանափակվել առայժմ կատարված նշանակումներով,   զինվեք   համբերությամբ   ու սպասեք մյուս փոփոխություններին։

Արմինե  ԱՎեՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930