Մի խումբ սփյուռքում բնակվող հայտնի հայեր ստորագել են «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարություն: Հայտարարությունը ստորագրածների թվում են նաև Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը:
Մենք, որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության եւ արդարության գործին:
Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունէցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,
Մենք ասում ենք ՈՉ՛
Կարդացեք նաև
համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։
Մենք ասում ենք Այո՛
Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը եւ պաշտպանությանը, արդար եւթափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւ թշվառների պաշտպանությանը։
Մենք ասում ենք այո
շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:
Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ եւ ակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսով ապահովել հավասար, արդար եւ կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայն կարեւոր է:
«Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը եւ նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես եւ դիտորդ ազատ եւ արդար ընտրությունների, միեվնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային եւ ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է։
«Արդարությունը Հայաստանում» հայտարարություն