Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գերագույն ասամլեայի 71-րդ նիստի շրջանակներում:
«Մայքլ Քարփենթերը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մակարդակից: Մատնանշելով ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում խորհրդատվության անցկացումը՝ Քարփենթերը կարևորել է այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամեդյարովն իր հերթին Քարփենթերին զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրավիճակի մասին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին հարձակողական զենք չի մատակարարում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ