Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխաէլ Քինդսգրաբը հայտարարել է, որ մեծ ուշադրություն կհատկացնի Գերմանիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նման հայտարարություն Գերմանիայի նորանշանակ դեսպանն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
«Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները կառուցված են լավ հիմքերի վրա, ինչպես նաև շոշափել է երկկողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցը ՆԱՏՕ-ի ծրագրերի, այդ թվում ռազմական կրթության շրջանակներում: Գոհունակություն հայտնելով մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումից՝ դեսպանը նշել է, որ մեծ ուշադրություն կհատկացնի կապերի ընդլայնմանը, մասնավորապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև