«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնվել է ստորագրահավաք: Հովհաննիսյանի ընտանիքի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ` Արթուր Դավթյանին են ներկայացվել դիմումին կցված ստորագրությունները:
Այս պահին նախաձեռնությանը միացել են մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ`
Եղիշե Պետրոսյան` երաժիշտ,
Տիգրան Հեքեքյան` Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան Երաժշտական դպրոցի տնօրեն,
Կարդացեք նաև
Ռուբեն Հախվերդյան` երգիչ, երգահան, պոետ,
Ռուբեն Բաբայան` Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
Թամար Հովհաննիսյան` դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ,
Արա Պապյան` պատմաբան, դիվանագետ, ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, Մոդուս-Վիվենդի կենտրոնի ղեկավար,
Հայկ Ա. Մարտիրոսյան` քաղաքագիտության դոկտոր, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու,
Անահիտ Բախշյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ,
Ստյոպա Սաֆարյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ,
Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր,
Նիկոլ Աղաբաբյան` գեղանկարիչ, ազատամարտիկ,
Տիգրան Խզմալյան` կինոռեժիսոր, սցենարիստ,
Կարեն Անդրեասյան` Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ,
Հարություն Կարապետյան` Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ:
Տեղեկացնում ենք նաև, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքի երկարաձգման դատական նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին ժամը 16:30 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժում