«Ի՞նչ ձեռքբերումներ: Ձեռք ենք բերել այն, որ Կրեմլի կառավարությունն է նշանակվում Հայաստանում, եթե վարչապետը նշանակվում է Մոսկվայից, ստացվում է ուղիղ կառավարում, Սերժ Սարգսյանն էլ դեռ ձեռքբերումների՞ց է խոսում: Ձեռքբերո՞ւմ է, որ այսօրվա մեր զորահանդեսին ռուսական դրոշ է ծածանվում, երբ ռուսական փամփուշտներից իմ ընկերներն են ընկել Գետաշենում եւ Շահումյանում:
Ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը գուցե չի բացում չակերտները՝ Ռուսաստանի կայսրությա՞ն ձեռքբերումներ Հայաստանի տարածքում», -Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով այսօր՝ ՀՀ անկախության 25 ամյակին Սերժ Սարգսյանի ելույթին, թե հաջողություններ ենք արձանագրել:
«Եթե այդքան բարգավաճած երկիր է, ինչու են բոլորը լքում, գնում արտասահման, պետք է հակառակը լիներ չէ՞: Միակ տեղը, որտեղից Հայաստան են գալիս, պատերազմի գոտիներից մեր հայրենակիցներն են, օրինակ` Սիրիայից, գալիս են, այն էլ երկար չեն մնում, տեսնում են այստեղի բեսպրեդելն ու նույնիսկ պատերազմային վիճակն իրենց համար ավելի լավ է, քան այստեղ մնալու գնում են»,- շարունակեց ազատամարտիկը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, թե պետք է այս տոնը կոչել ոչ թե անկախության, այլ ինքնորոշման օր, որովհետեւ քսանհինգ տարի առաջ մեր ժողովուրդն ինքնորոշվել է. « Իսկ անկախությունը ձեռք ենք բերել Սարդարապատի ճակատամարտից հետո, հիմա պետք է անկախության 98 ամյակը նշենք, ինչպես նշում են հարեւան Վրաստանում, Ադրբեջանում: Զարմանում եմ՝ ինչպես կարելի է նշել անկախության քսանհինգ ամյակը, իսկ ԱԱԾ-ի՝ 96-ամյակը: Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ խեղաթյուրեն մեր ժողովրդի պետականության արժեհամակարգը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ