Թանկագին Հայ Ժողովուրդ
Անկախության նվիրական տոնը մենք նվաճել ենք հերոսական պայքարով: Մեր ազգի բազմաթիվ զավակներ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին՝ պահպանելու Անկախությունը. փառք և պատիվ նրանց:
Անկախության 25-ամյակը մենք նշում ենք Հայաստանում ժողովրդաիշխանության բացակայության պայմաններում: Սակայն մենք մեր ամբողջ պատմության ընթացքում ապացուցել ենք, որ մեր հավաքական ուժը երբևէ հնարավոր չէ ընկճել կամ կոտրել:
Ինչպես 88-ին Ազգովի, այնպես էլ 2016-ին մենք՝ Ծռերս, ելանք մեր պապերի ու հայրերի ազատատենչ պայքարը շարունակելու ու Անկախ Հայաստանում ժողովրդի իրական իշխանությունը հաստատելու:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայ ժողովրդին, մեր հայրենիքը պաշտպանող զինվորին, ժողովրդին իրապես ծառայող ոստիկանին և մաղթում, որ հաջորդ տոնը նշենք Ազգիս պատիվը չնսեմացնող և ժողովրդին ծառայող առաջնորդներով:
Մենք կանգուն ենք մեր լեռների պես:
Արայիկ Խանդոյան
21 սեպտեմբեր, 2016 թվական
«Նուբարաշեն» ՔԿՀ