Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 21,2016 18:30

Դուք պարգևատրեցիք մի խումբ մարդկանց ( Ս. Կապուտիկյանի հոգուն լույս իջնի): Չմոռացաք նաև ՇՏԱՊ կարգով ինձ «պարգևատրել»: Ձեր հրահանգով’ սեպտեմբերի քսանին, մեկ գիշերվա մեջ ՀՀ ԱԱԾ քննչական խումբը, ԱԱԾ Քննչական վարչության պետ, գնդապետ Մ. Համբարձումյանի գլխավորությամբ քրտնաջան աշխատելով, որոշում կայացրեցին, ի հավելումն ՀՀ ՔՕ 223 և 235-րդ հոդվածների, ինձ մեղադրանք առաջադրել նաև 35 – 300 – րդ հոդվածի 1 – ին մասով, որով նախատեսվում է 10 – 15 տարի ազատազրկում: Իրավաբանները տեղյակ են, որ նշված հոդվածը համաներման մեջ երբևէ չի կարող ընդգրկվել. քայլ ձիով…

Ինչևէ, ընդունված կարգ է, որպեսզի պարգևատրված անձը իր շնորհակալությունը հայտնի: Ի պատասխան` ես Ձեզ եմ հանձնում նախկինում ստացած իմ որոշ պարգևներ` թվով ութ մեդալ : Ցավում եմ, որ չեմ կարող Ձեզ հանձնել նաև իմ երեք վիրավորումները մարտի դաշտում, իմ դեգերումները Բաքվի, Կիրովաբադի և Աղդամի բանտերում:

Կարծում եմ` այդքանով էլ գոհ կլինեք: Նաև ցանկանում եմ, որ Դուք իմանաք` կարող եք ինձ ազատությունից զրկել` մի երկու տականքի կեղծ ցուցմունքներով , կարող եք վերջապես ինձ սպանել, բայց իմ ոգին կոտրել` երբեք: Միանալով Սերժ Թանկյանի կոչին`ես ասում եմ ՈՉ համակարգված կոռուպցիային, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին:

Հ.Գ. Չեմ հանձնում ԼՂՀ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ շքանշանս, քանի որ այն իրավացիորեն պատկանում է իմ երեք զավակներին, ովքեր արժանիորեն վաստակել են այն, մանրամասները չեմ նշում, դրանք Ձեզ հետաքրքիր չեն:

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930