Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։
Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել և ելույթ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն