2016 թվականի սեպտեմբերի 21-ին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի նստավայրում: Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը :
Նամականիշերը ունեն 200 և 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել են Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում:
200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են «25 ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը կապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը և պետականությունը:
300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երևան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում:
Նամականիշերի դիզայնի հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Դավիթ Դովլաթյանը:
Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան
Անվանագինը՝ 200դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 50,000
Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Դավիթ Դովլաթյան
Անվանագինը՝ 300դր
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 50,000
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ