Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես գնամ նախագահին դիմավորեմ». ինչու Բակո Սահակյանը չսեղմեց Կարեն Կարապետյանի ձեռքը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2016 15:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Եռաբլուր էին այցելել ՀՀ բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Մեր տեսախցիկը մի քանի հետաքրքիր դրվագներ է արձանագրել այդ այցելության ընթացքում:

Մինչ նախագահի ժամանելը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ ջերմ զրուցում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, ընդ որում, նրանք շփվում էին  ռուսերենով: Գագիկ Հարությունյանն ինչ-որ բան էր պատմում ու բացատրում վարչապետին, վերջինս ծիծաղում էր:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, երբ եկավ, սկսեց ձեռք սեղմել եւ շնորհավորել պաշտոնյաներին՝ Գալուստ Սահակյանին, Գագիկ Հարությունյանին, նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Արմեն Գեւորգյանին: Այդ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը «ոտքը կախ գցեց»՝ Բակո Սահակյանի ձեռքը սեղմելու համար, սակայն, ինչ-ինչ պատճառներով, ասես Բակո Սահակյանը մտքերի մեջ էր ու մոռացավ դա անել:

Կարեն Կարապետյանն էլ անհարմար իրավիճակից դուրս գալու համար ասաց՝ «Ես գնամ նախագահին դիմավորեմ»:

Մի քաղաքացի միացավ ոստիկանապետի բողոքին ու սկսեց լրագրողների համար «մաստեր կլաս» անցկացնել, թե ինչ հարց է պետք տալ պաշտոնյաներին. «Դուք ինչ գիտեք ղեկավարն ինչ ա, որտեղ ինչ խոսաք»:

Ավելի ուշ մեր հարցին, թե այս բացասական լրահոսի մեջ ի՞նչ լավ ազդակ կուղղեք հասարակությանը՝ Անկախության տոնի առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանն իրեն հատուկ շեշտադրմամբ ասաց. «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»:

Պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցելուց հետո, երբ նախագահը հեռացավ, պարզապես կայծակնային արագությամբ նստեցին իրենց մեքենաներն ու արագ հեռացան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    ընդ որում նրանք շփվում էին ռուսերենով… Արամ Աբրահամյանը մի քանի օր առաջ հոդված էր գրել. «Մեկ ա՝ չի դզվի» https://www.aravot.am/2016/09/16/735845/
    Եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ընդ որում մեկը՝ նորանշանակ, ում հետ շատերը ինչ-ինչ պատճառներով ինչ-ինչ հույսեր են կապում իրենց կարող են թույլ տալ հասարակության աչքի առաջ, այն էլ Անկախության օրը զրուցել ոչ պետական լեզվով, բա իհարկե չի դզվի…ինչը դզվի… Եղբայր, այդքան սիրում եք այլ լեզուներ, գնացեք այդ լեզուների երկրներում ապրեք, լավ ծայրահեղ դեպքում ձեր խիստ մասնավոր զրույցները վարեք այդ լեզուներով, որ ուրիշները չլսեն… ձեր կարոտն էիք քաշում ռուսերենի՞ց, թե՞ զարմացնել էիք ուզում միմյանց կամ լսողներին.. իսկ գուցե բավականաչափ հայերեն չգիտեք, հը՞: Այդ դեպքում ի՞նչ գործ ունեք Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կազմում…

  2. Տիգրան says:

    ընդ որում նրանք շփվում էին ռուսերենով…
    Ռուսերեն խոսող հայեր, դուք ձեզ կողքից լսե՞լ եք երբ ռուսերեն եք խոսում ոչ թե ռուսի՝ այլ իրար հետ… լսե՞լ եք ձեր սրտխառնոց առաջացնող առոգանությունն ու խայտառակ սխալները… Իմաստը՝ իրար հետ ձեր ռուսերեն խոսելու…
    Գ. Հարությունյանը նույնիսկ հայերեն ինչ-որ անհասկանալի առոգանությամբ է խոսում, պատկերացնում եմ, թե ռուսերենն ինչպես է «քանդակում»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930