«Անցած 25 տարիների ընթացքում որ Սերժ Սարգսյանը անշրջելի հաջողություններ է տեսել, լավ ուրախացանք»,- այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ վերջին 25 տարիներին անշրջելի հաջողություններ ենք արձանագրել:
«Սերժ Սարգսյանը՝ որպես ՌԴ լրտես, խոսում էր իր պատկերացումների մասին, իր լրտեսական ծառայությունները կատարելու հաջողությունների մասին, եւ իրեն որեւէ կշտամբանքի խոսք չի կարելի ուղղել, որովհետեւ ցանկացած հետախույզ ասում է՝ այս հանձնարարություններն եմ ստացել, այս հանձնարարությունները կատարել: Այդ տեսակետից իր համար 25 տարին բարեբեր տարի էր: Եթե սա կոչում է անկախության 25 ամյակ, դրանով արդեն ցույց է տալիս, որ շարքային լրտես է, որովհետեւ սա մեր ինքնորոշման տոնն է, ինքնորոշումը մեծ խորհուրդ է պարունակում: Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ իր նմանների միջոցով բթացման հասցված բոլոր նրանք, որոնք ասում են անկախության 25 ամյակ, նրանք բոլորը պայքարում են մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ»,- Aravot.am-ին ասաց Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, եթե հայ ժողովուրդը իր ժողովրդագրական ընթացքով 5-6 միլիոն դառնալու փոխարեն դարձել է երկու միլիոն, ինչ հաջողության մասին կարելի է խոսել. «Թե՞ իրեն այլ լուծում է հայտնի… մեր բնակչությանը այս քսանհինգ տարիների ընթացքում կրճատել ենք երկուսից երեք անգամ, այս պայմաններում որեւէ իշխանավոր, որ մեկ տարուց ավելի եղել է պաշտոնի ու չի նպաստել հակառակ գործընթացին, խոսելու իրավունք չունի: Իսկ անկախության մասին խոսելու իրավունք ընդհանրապես չունեն: Եթե անկախությունից հասկանային, մարդ լինեին, նախ կգային ինձ շնորհակալություն կհայտնեին, որ անկախությունը հանրաքվեի ճանապարհով տվել եմ իրենց, դրանով կարժանանային Տիրոջ բարեհաճությանը, որ գնահատում են մեծերին… Նշում են իմ ստեղծած տոնը, բայց հարկ չեն համարում, որ գոնե նահատակված, այդ ճանապարհին զոհված ընկերներին հարգեն, եթե ինձ չեն կարող, որ կենդանի եմ ու իրենց կողքին կանգնած: Ի դեպ, հանկարծ որեւէ մտքով չանցնի, թե ինձ պետք է, որ ինձ գնահատեն: Ինձ գնահատողները պետք է ժամանակին կողքիս կանգնած լինեին այդ պայքարում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ մարդու ազատ ու անկախ լինելու կարեւորության վերաբերյալ, պարոն Հայրիկյանն ասաց. «Ճիշտ է ասել, իր նմաններից պետք է ազատ լինեն, Սահմանադրության հանրաքվեն կեղծողներից պետք է ազատ լինեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դու ալֆան և օմեգան ես, ուղղակի չենք իմանում։
Էս քաղաքական դիակը որ խոսում է մարդ հասկանում է թէ նարցիս , որ ասում են դա ինչ է…
Մարդ ինչքան մեծամիտ պիտի լինի, որ ասի անկախությունը իր ստեղծած տոնն է: Դո՞ւ ես ստեղծել այդ գաղափարը, ինչ է: Ես երկրորդում եմ Արշակ Արզիկյանին՝ նրան «քաղաքական դիակ» կոչելու համար:
ցավում եմ վոր մեր ազգի մեծամասնությունը չի հասկացել կամ չգիտի թե ով է իրականում Հայրիկյանը մինչեվ մեր ազգի մեծամասնությունը չասկանան երպեք ապագա չեն ունենա