Շնորհավո՛ր տոնդ անկախ Հայաստան` անկախություն, որն ունի քառորդ դարի պատմություն, որը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:
Անկախ Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում տեսել է մեծ դժվարություններ` երկրաշարժի հետևանքներ, Արցախյան հերոսամարտ , սակայն ո՛չ բնական աղետը , ո՛չ էլ նենգ թշնամին չեն կարողացել ընկճել հայ ազգի ոգին:
Հայ ազգը գիտի ինչպես պահել իր անկախությունը: 1991թ. Սեպտեմբերի 21-ին ձեռք բերված անկախությունը կմնա հավետ և ոչ ոք ի զորու չէ այն կասկածի տակ դնել, քանի որ ե՛ս եմ անկախությունը և անկախության նոր սերունդն է անկախության պահողը:
Հայաստա՛ն ` երկիր, ում քաղաքացիները պատրաստ են արյան գնով պահել երկրի ցանկացած անկյուն, ցանկացած մասնիկ, դուրս գալ ցանկացածի և ցանկացած ոտնձգության դեմ, ինչը սպառնում է քո պետականությանը, անվտանգությանը և ազգին:
Կարդացեք նաև
Պե՛տք չէ մեղադրել պետությանը վատ կառավարման համակարգի համար , քանի որ համակարգն է վատը, այլ ոչ պետությունը:
Պե՛տք չէ հարցնել, թե ինչ է արել քո համար քո երկիրը , այլ պետք է ամեն մարդ իրեն հարցնի թե ինչ է արել ինքն իր երկրի համար:
Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլոր նա լինի:
Շնորհավո՛ր տոնդ հզոր Հայաստան, շնորհավո՛ր տոնդ իմ Հայաստան…
Աշոտ Անդրեասյան
Դպրոցական շարադրություններ-2016
հաղթողն էր՞
Դպրոցական շարադրություններում հաղթողներն են կերտում Հայաստանի վաղվա ապագան, ոչ թե քո նմանները։ Փոխի՛ր ածականդ <…
ուղղակի թեթև տար, փոքրիկ;
ես էլ եմ հաղթող եղելառաջ ու արդեն կերտման մեջ եմ-դրա համար եմ ասում-
դպրոցի ու Պատի թերթի ժամանակն ու տեղը ուրիշ ա- կերտմանն ուրիշ