Լրահոս
Օրվա լրահոսը

« Հայկական զինված ուժերն ամենօրյա մարտական հերթապահությամբ են ի ցույց դնում իրենց մարտունակությունը»

Սեպտեմբեր 21,2016 14:15

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` անկախության 25-ամյակի զորահադեսի մասին

-Հայաստանի 25-ամյակի զորահանդեսն ավելի քաղաքակա՞ն, թե՞ ռազմական նշանակություն ուներ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նոր, հարձակողական զինատեսակներ ցուցադրվեցին, այդ թվում նաեւ գերհզոր Իսկանդեր համակարգերը:

-Զորահանդեսում ներկայացված զինատեսակների մի մասը կիրառվել էր նաև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակը, մյուս զինատեսակների կիրառման անհրաժեշտություն չէր եղել (Իսկանդեր, Սմերչ, Թայֆուն):

Չթերագնահատելով զորահանդեսի ռազմական և քաղաքական նշանակությունը, այնուհանդերձ կարծում եմ, որ այս զորահանդեսն իր մեջ ավելի շատ ավանդույթի ուժն էր պարունակում: 21-րդ դարում զորահանդեսը ուժի ցուցադրման միակ հնարավորությունը չէ, մանավանդ, որ հայկական զինուժն իր ամենօրյա մարտական հերթապահությամբ ի ցույց է դնում իր հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը:

-Ի դեպ, զորահանդեսի փորձերի ժամանակ ցուցադրված այդ զինտեխնիկան Ադրբեջանում արդեն իսկ հիստերիա էր առաջացրել:

– Անկեղծ լինենք, Ադրբեջանից նման արձագանք սպասելի էր, մանավանդ, որ ներկայացվեցին ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակվողական բնույթի այնպիսի զինատեսակներ, որոնք ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ի զորու են կտրուկ իրավիճակ փոխել: Ըստ էության, զորահանդեսի ժամանակ ներկայացվեց այնպիսի ռազմական տեխնիկա, որը ոչ միայն հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ լուրջ խնդիրների լուծելու պոտենցիալ ունի, այլ նաև զսպիչ գործոն է տարածաշրջանում հարաբերական խաղաղության և կայունության պահպանման համար:

– Նաեւ հայ հասարակությունը միանշանակ չի ընկալում Հայաստանի անկախության զորահանդեսին ռուսական զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը: Սա արդեն երկրորդ նման մասնակցությունն է:

– Հայաստանի արևմտյան և հարավային սահմանները գտնվում են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պաշտպանության ներքո: Կարծում եմ՝ այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել ռուսական ստորաբաժանման ներկայությունը զորահանդեսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930