Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց անկախության 25-ամյակի առթիվ եւ խոսեց կառավարության նոր կազմի, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու մասին:
Նա ասաց. «Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք»:
Դիտարկմանը, որ նոր նախարարներին հանրությունը չի ճանաչում՝ վարչապետն ասաց, որ ինքը ճանաչում է, իր թիմակիցներն են, նրանց կենսագրությունն էլ գրված է: Նա ասաց, որ ՀՀԿ-ականներին չվերցնել կամ վերցնելը կապ չունի, պրոֆեսիոնալիզմով են առաջնորդվել: Նա չբացառեց, որ եթե ընդդիմության մեջ էլ լավ մասնագետներ լինեն, նրանց էլ կառաջարկի կառավարությունում ընդգրկվել:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կոռուպցիայի դեմ Հովիկ Աբրահամյանի ստեղծած Հակակոռուպցիոն հանձնաժողովո՞վ է պայքարելու, որը հաջողություն չի գրանցել: Նա պատասխանեց, որ ոչ միայն այդ հանձնաժողովով. «Չեմ կարծում, որ հաջողություն չկա»:
Թե որտեղից է սկսելու կոռուպցիայի դեմ պայքարը, նա պատասխանեց՝ կիմանաք:
Հարցին՝ Դուք գլխից բռնելո՞ւ եք, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասել՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Բացատրեք՝ ի՞նչ նկատի ունեք գլխից բռնել ասելով: Պրոբլեմը լուծելու ենք»:
Հարցին՝ մարզային իշխանիկների դեմ ինչպես եք պայքարելու՝ վարչապետը պատասխանեց. «Կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս ոչինչ չասող հարցերին ի՞նչ պատասխան եք ակնկալում լսել… մեկը որ քեզ ըսենց հարցեր տա, ի՞նչ կպատասխանես…