Այսօր Եռաբլուրում նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ մի կին՝ ասելով՝ «Պարո՛ն Սերժ, պարո՛ն Սերժ»:
Սերժ Սարգսյանը կանգնեց եւ լսեց քաղաքացիներին: Նա վստահեցրեց՝ «Ամեն ինչ նորմալ է լինելու»:
Որդեկորույս մայրերից մեկն էլ ասաց՝ «Սերժ Սարգսյան, մեռնեմ Ձեզ»: Նա հիշեցրեց, թե Եռաբլուրում ինչ տղերք են թաղված եւ որ անկախության տոնին առաջինը պետք է նրանց շնորհավորել: Կնոջ խոսքին, որ «նրանց մամաները պիտի շուտ մեռնին»՝ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց. «Ո՛չ, պետք չի մեռնեն: Թող մնան, որ բոլորին հիշեցնեն»:
Կարդացեք նաև
Քաղաքացիներից մեկն էլ սեղմեց նախագահի ձեռքն ու ասաց. «Պարոն նախագահ ջան, շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ընտանիքի հետ միշտ մնաք տենց մաքուր, մեռնեմ արեւիդ»:
Կանանցից մեկը լացելով մոտեցավ նախագահին ու ասաց. «Գոնե 100 հազար հիմա տվեք, տանեմ լույսիս փողը մուծեմ, մնացել եմ մութ տեղը»:
Նախագահը բռնեց կնոջ ձեռքն ու փորձեց զսպել բողոքը. «Լսեցի՛, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում: Ասում եմ հանձնարարել եմ, կգնաս Արմենի մոտ, կլուծի, վա՛յ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ