Եվ այսպես՝ նոր կառավարության «առաջին ծիծեռնակների» անունները հայտնի են։ Ավելին՝ հենց միայն անուններն են հայտնի, որովհետեւ հասարակությունն այդ մարդկանց պարզապես չի ճանաչում։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե որոշակի եզրակացություններ անելու համար դեռ. վաղ է։ Ինչպես հրեական անեկդոտում է ասվում՝ «եթե հարսնացուին գովելու համար ասում են, որ հրաշալի դաշնամուր է նվազում, նշանակում է՝ հաստատ գեղեցիկ չէ»։ Ճիշտ այդպես էլ կարելի է որոշակի պատկերացումներ կազմել Կարեն Կարապետյանի «տնտեսական քաղաքականության» մասին՝ ծանոթանալով նորանշանակ նախարարների կենսագրություններին։
Ի՞նչ ընդհանուր բան ունեն նորանշանակ չորս նախարարները (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը)։ Նրանցից երեքը (չորրորդի կենսագրությունը պակաս հանգամանալից է) ավարտել են «Պոլիտեխնիկը», աշխատել են մասնավոր ընկերություններում, կուսակցական չեն եւ տիրապետում են անգլերենին։ Պարզ ասած՝ հաջողակ մենեջերներ են։ Համենայն դեպս՝ հաջողակ ընկերություններում են մենեջերություն արել։ Եվ, ուշադրություն դարձրեք, բոլորն էլ՝ արտասահմանյան ընկերություններում։ Այս ամենը պարզ զուգադիպություն լինել չի կարող եւ ամենայն հավանականությամբ վկայում է ՀՀ տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու՝ Կարեն Կարապետյանի «տեսլականի» մասին։
Փաստորեն նորանշանակ վարչապետն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակի պատճառը վատ մենեջմենթն է, եւ անգլերեն իմացող տեխնոկրատները կարող են շտկել իրավիճակը։ Ընդ որում՝ ընդհանրապես հեռու լինելով քաղաքականությունից եւ առաջնորդվելով «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» սկզբունքով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսական աղետալի վիճակի բոլոր պատճառները քաղաքական են։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում