Սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, տեղի է ունեցել երեկոյան աղոթք և Հանրապետական մաղթանք ի զորացումն և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի:
Հավարտ մաղթանքի, առաջնորդ Հայր Սուրբը շնորհավորելով ներկաներին` իր քարոզում անդրադարձել է ինչպես հոգևոր կյանքի, այնպես էլ տոնի կարևորությանն ու նվիրականությանը:
Երեկոյան աղոթերգությանն իրեն մասնակցությունն են բերել Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արմեն Սարգսյանը Տիկնոջ հետ, դեսպանատան ողջ անձնակազմը, Սոֆիայի հասարակական և բարեսիրական հաստատությունների պատասխանատուները, այլ հավատավոր հայորդիներ:
Կարդացեք նաև
Լուսանկարները` Մարի Քանալյանի
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ