Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում սկսվել են «չափազանց շատ խնդիրներ» նկատվել, և ինքը դժգոհ է նման իրավիճակից: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Մենք դժվարությամբ ենք առաջ շարժվում, արդեն մի քանի ամիս է՝ չենք կարողանում պայմանավորվել գազի գնի շուրջ: Դրա պատճառով Ռուսաստանը նվազեցրել է նավթի մատակարարումները Բելառուս: Մենք դա ընկալում ենք որպես ճնշում Բելառուսի վրա, բայց ճնշում ես թույլ չեմ տա, ոչ էլ բելառուսները»,- ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ղեկավար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպմանը:
Լուկաշենկոն նշել է, որ Մոսկվան և Մինսկը պետք է կողմնորոշվեն եվրասիական տարածությունում խորը ինտեգրման հարցում: Բելառուսը, նրա խոսքով, չի պատրասվում «փակել բոլոր ինտեգրացիոն նախագծերը»:
Լուկաշենկոն նաև նշել է, որ սառեցվում է որոշ ապրանքների մատակարարումը Ռուսաստան, մասնավորապես այն մթերքների, որոնք «ԵՄ-ը գնում է և պատրաստ է գնել, բայց Ռուսաստանում դրանք, չգիտես ինչու, անորակ են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ