«Անկախության հանրաքվեից առաջ եւ հետո՝ 1988-1991 թվականներին ստեղծվել էր մի այնպիսի փայլուն, այնպիսի հեղափոխական իրավիճակ, որ սովետահայ մարդը, սովետահայ քաղքենին քաղաքացու վերածվեց։ 25 տարի առաջ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ասված «այո»-ն, խորապես մտածված, իմաստավորված ու ապրված «այո» էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանը։
1988-1991 թվականները, մեր զրուցակցի կարծիքով, կարելի է որպես մի ամբողջ էպոխա դիտարկել։
Վարդան Հարությունյանի մտորումները 25-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումների ու կորուստների մասին` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ