Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյանի որդին որևէ գրություն չի թողել

Սեպտեմբեր 20,2016 23:03

Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդու՝ 25-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 և 235 հոդվածների առաջին մասի հատկանիշներով:

Այն է՝ ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տեղեկատվության, երիտասարդին հրազենային վնասվածքով գտել են իրենց տան նկուղում։ Հորաքրոջ որդին ու եղբայրը իրենց մեքենայով նրան Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել։

Մենք դեպքի վայրի զննություն կատարող իրավապահներից հետաքրքրվեցինք, թե հայտնաբերվե՞լ է Արշակ Գրիգորյանի թողած որևէ գրություն, որով կհիմնավորվեր ինքնասպանություն գործելու դրդապատճառները։ «Ոչ, նման գրություն չի հայտնաբերվել»,-փոխանցեցին մեզ։

Նշենք, որ գյումրեցիները թերահավատորեն են վերաբերվում ինքնասպանություն գործելու վարկածին, երիտասարդին բնութագրում են որպես լուրջ, հավասարակշռված, դաստիրակված ու չափից ավելի համեստ անձնավորության, որը դժվար թե նման քայլի գնար։ Շատերը ենթադրում են, որ սա կապված է Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ։

Նշանակված են մի շարք փորձաքննություններ՝ դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930