Բիձինա Իվանիշվիլու պատասխանը J-news-ի լրագրողի հարցին՝
2012 թվականին Սամցխե Ջավախքի բնակչությանը խոստանում էիք, որ կվավերացնեք «Շրջանային ու փոքրամասնությունների լեզուների մասին» Եվրոպական Խարտիան: Նաև խոստանում էիք վրաց–հայկական համալսարանի հիմնումը: Ո՛չ առաջինը եղավ, ո՛չ էլ երկրորդը: Ինչու՞:
«…Համալսարանի կառուցմանը, ինչ խոսք, այսօր էլ կողջունեի: Եթե այս ամենը չեղավ մինչ այսօր, նոր իշխանությունը պիտի հոգ տանի դրա համար: Պետք է արվի նոր վերլուծություն և ընդունվի որոշում, գտնելով նաև համապատասխան ռեսուրսներ:
Սա շատ լավ գաղափար է: Կոնկրետ չեմ հիշում այսքան ժամանակ… ինչ կոնտեքստում և ինչպես… Սակայն այսօր էլ այսպես կասեի, եթե 4 տարիների ընթացքում սա չհաջողվեց, պետք է շարունակվի այս ուղղությամբ… և անպատճառ պետք է հասնենք այս իրականությանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, այս շրջանում՝ Ախալքալաքում, չկա շրջանային լեզվի խնդիր: Այս լեզուների հետ կապված՝ եվրոպական խարտիա է: Եվրոպացիներն էլ դա են պահանջում:
Այս տեսանկյունից, Վրաստանը, այսպես ասած, առաջ է անցել տեղական լեզուներին, էթնիկ լեզուներն ավելի շատ ունեն առաջնություն:
Խնդիրը Ախալքալաքում, ես չեմ կարծում, որ Ախալքալաքի խնդիրն այսօր այն է, որ ինչ-որ մեկը սահմանափակում է հայոց լեզուն: Նման բան ոչ ոք չի ասի: Հակառակը:
Ես կարծում եմ, որ խնդիրը երկրորդ կողմից է, տեղի բնակիչները՝ ազգությամբ հայերը, չգիտեն վրաց լեզուն և չեն կարողանում ձուլվել:
Չեն կարողանում պաշտոններ ստանձնել: Չեն կարողանում… Բավական շատ խնդիրներ է առաջացնում երկրի պետական լեզուն չիմանալը և այս տեսանկյունից ավելի շատ օգնության կարիք ունեն:
Ես գիտեմ, բավական շատ է արվել և՛ իմ ժամանակ, և՛ հիմա էլ շարունակվում է արվել, որպեսզի օգնենք տեղի բնակիչներին պետական լեզվի ձեռք բերմանը… և կատարելագործմանը»:
Ախալցխա, Վրաստան
Վրաստանի Հայ Համայնք