Սեպտեմբերի 19-ին հայտնել ենք, որ նախօրեին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում Տավուշի մարզի Պտղավան գյուղի ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում հանգուցյալի փոխարեն ստորագրել են: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը հայտնեց, որ ինքը մեր հրապարակման պատճեն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն,որպեսզի այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստվեն, համապատասխան ընթացք տրվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ