«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել 2 ամսով երկարացնել Աշոտ Պետրոսյանի կալանքը:
Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը եւ Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարացվել է 2 ամսով: Դատական նիստի ընթացքում Արայիկ Պապիկյանը նաեւ գրավի միջնորդություն է ներկայացրել, որը սակայն, դատարանը մերժել է:
Աշոտ Պետրոսյանը մասնակցել է դատական նիստին, սակայն որեւէ հայտարարություն չի արել. «Նրա դիրքորոշումը հետեւյալն է՝ հանցագործ չեմ, իմ գործողությունները ուղղված են եղել իմ հայրենիքի բարօրությանը»:
Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր համար նման որոշումը սպասելի էր. «Ես ինքս իմ խոսքի մեջ այդ մասին ասացի, որ քանի դեռ իրավական հարությունում գործն իրենց նկատմամբ չի վարվում եւ դատարանը չի ներկայացնում որեւէ հիմնավոր ապացույց կամ փաստական տվյալ, հետեւաբար դա նշանակում է, որ կանխորոշված է գործի ելքը: Այլապես դատարանի նկատմամբ գոնե հարգանքով կվերաբերվեին եւ կներկայացնեին բավարար նյութերը:
Կարդացեք նաև
Մեծ հաշվով՝ ոչինչ չկար: Ըստ էության, այն ինչ ներկայացրել էին դեռ սկզբնական կալանավորման ժամանակ, հիմա որոշ նյութեր կային ավելացած, բայց դրանք որեւէ կերպ չեն հաստատում, որ կա հիմնավոր կասկած, կան կալանավորման հիմքեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ