Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Սեպտեմբեր 20,2016 19:25

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սեպտեմբերի 20-ին քննել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի երկարացնելու հարցը:

Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդությունը նախապես չէր ստացել եւ ողջամիտ ժամկետ չէր ունեցել նրան ծանոթանալու համար: Դատական նիստի ընթացքում փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ միջնորդություն են ներկայացրել դատարանին, որպեսզի ժամանակ տրամադրվի, որպեսզի իրենք կարողանան իրենց առարկությունները ներկայացնել: Սակայն, դատարանը ողջամիտ ժամանակ համարեց 1 ժամը, սակայն փաստաբանները համապատասխան տեխնիկան չունեին պատրաստվելու համար. «Ամեն դեպքում, դատարանը խախտեց կոնվենցիայի 6-րդ հոդվածը եւ մենք արդյունավետ հավասար պայմաններում ինչ-որ քննիչն է, չկարողացանք հավասար պայմաններ ունենալ մեր առարկությունները ներկայացնելու համար:

Ամեն դեպքում ներկայացրեցինք մեր առարկությունները՝ հիմնավոր կասկածը, որ բացակայում է թաքնվելու, խոչընդոտելու վտանգը: Եթե մեր պաշտպանյալն այսօր առողջական լուրջ խնդիրներ ունի ի՞նչ ձեւով պետք է թաքնվի կամ խոչընդոտի: Այդ պատճառով մենք առարկեցինք ներկայացրեցինք մեր հիմքերը եւ գրավի միջնորդություն ներկայացրեցինք, սակայն մեր գրավի միջնորդությունը մերժվեց եւ քննիչի միջնորդությունը՝ 2 ամսով երկարացնել կալանքը, բավարարվեց»:

Փաստաբանները դատական նիստում հայտարարել են, որ դատարանի նման վերաբերմունքից պարզ է դարձել, որ ի սկզբանե նա պատրաստ է  քաղաքական որոշում կայացնելու, եւ կայացրել է քաղաքական որոշում: Հովհաննես Հարությունյանը մասնակցել է դատական նիստին, սակայն որեւէ հայտարարություն չի արել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930