Սեպտեմբերի 20-ին ակադեմիայի Կերպարվեստի ամբիոնի դասախոսական կազմը՝ դեկան Էդիկ Վարդանյանի գլխավորությամբ, կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: Ստեղծագործությունները միայն դասախոսներինն էին, բայց անկախությանը իրենց աշխատանքները կնվիրեն նաև ուսանողները՝ առանձին ցուցադրությամբ:
Ցուցահանդեսն ինքնին սովորական էր դեկան Էդիկ Վարդանյանի համար: Նրա կարծիքով այն յուրահատուկ է դառնում վերաբերմունքով. «Կոնկրետ այս ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ նվիրված է վեհ գաղափարի և ևս մեկ տարով մեծացած անկախ Հայաստանին: Նկարներն ընտրելիս բորորս հենց դա ենք հաշվի առել» :
Երբ միջոցառման ժամանակ շնորհավորում էին ցուցահանդեսին մասնակից դասախոսներին, նրանք պատասխանում էին. «Մեզ մի շնորհավորեք, տոնը Անկախ Հայաստանինն է, ցուցահանդեսն ու աշխատանքները՝ եւս»:
Իսկ ահա 4-րդ կուրսի ուսանողուհի Թումանյան Էլմիրայի համար միջոցառումն ավելի քան յուրահատուկ էր, քանի որ կարևոր էր ոչ միայն ընդհանուր գաղափարը, որի շուրջ հավաքվել էին, այլեւ այն, որ դա ևս մեկ վարպետաց դաս էր, որից հնարավորություն կունենար շատ բան սովորել: «Այս տարի ներկայացված աշխատանքները ինձ համար առանձնանում էին գունային համադրությամբ և հետաքրքիր լուծումներով, ինձ մոտ շատ հետաքրքիր գաղափարներ ծնվեցին, և ես նույնը չեմ լինի այստեղից դուրս գալուց հետո, չէ որ վարպետի գործը վարպետական ներշնչում է բերում»,-հայտնեց ուսանողուհին:
Կարդացեք նաև
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ