Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով պարգևատրվել են Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալներով:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորեց պարգևատրվածներին և հատուկ ընդգծեց ակադեմիայի կայացման գործում նրանց ունեցած մեծ ներդրումը:
«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի: Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն:
Կարդացեք նաև
Արդարադատության ակադեմիա