Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Սեպտեմբեր 20,2016 19:05

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա զարգացման:

Նա տեղեկացրել է, որ անցած շաբաթ քննարկումներ են եղել ԵՄ անդամ պետությունների դեսպանների  հետ, որոնց ժամանակ քննարկվել են Հայաստանին անհրաժեշտ աջակցության ուղղությունները:

«Որպես ԵՄ դեսպան Հայաստանում՝ վստահ եմ, որ տարածքային զարգացման ռեֆորմները պիտի առաջնահերթություն լինեն:  Պետք է ավելի ուղիղ ու ավելի հաճախ սերտ համագործակցենք մարզերի վարչական կենտրոնների հետ» ,- ասել է դեսպանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների հնգամյա զարգացման ռազմավարությունների կազմման հարցը, ինչպես նաև տարածքային զարգացման խնդիրները, գործիքակազմը և իրականացման մեթոդները: Քննարկվել են նաև Եվրամիության տրամադրած դրամաշնորհների մշտադիտարկման խնդիրները և պետական վերահսկողությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Եվրամիության` զարգացմանն ուղղած աջակցության տարածքային տեղայնացմանը վերաբերող հարցերին:  Խոսելով աջակցության հնարավոր նոր գործիքների կիրառման մասին` Դավիթ Լոքյանը նշել է, որ «Միջհամայնքային միավորումների մասին ՀՀ օրենքի» ընդունմամբ   հնարավորություն կընձեռնվի ստեղծել կառույցներ, որոնք կկարողանան ընդհանուր գործառույթներ իրականացնել:

«Հեռավոր թույլ շրջանների համար այս միավորումներով կարելի է աշխատել , որոնք կարող են ի սկզբանե ներառվել ներդրումային ծրագրերի պատրաստման, ինչպես նաև տարածքային ռազմավարությունների հնգամյա ծրագիրը մշակելու գործընթացում: Շատ կարևոր է, որ կարողանանք  այս ծրագրերի իրականացման համար նաև հասարակական միավորներին ակտիվացնել Հայաստանում»,- իր խոսքում նշել է նախարարը:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա հանդիպումներում քննարկելիք հարցերի,  ՀՀ մարզերի զարգացման ոլորտում Հայաստան- ԵՄ բազմակողմանի համագործակցության շուրջ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930