Սեպտեմբերի 19-ին Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում ստորագրվեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթական բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Էկո Հարտոնոն:
Ստորագրման արարողությանը հետևած ելույթներում Վահե Գաբրիելյանը և Էկո Հարտոնոն համոզմունք հայտնեցին, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը և լավ հիմք կծառայի մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, համատեղ կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման համար:
Այնուհետև Վահե Գաբրիելյանը Հայաստանի վերաբերյալ դասախոսություն կարդաց Ինդոնեզիայի ԱԳՆ-ի՝ կենտրոնում վերապատրաստում անցնող միջին դասի դիվանագիտական անձնակազմի համար, պատասխանեց վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն