Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը (լուսանկարում) հանդիպել է Ադբեջանում իր լիազորություններն ավարտող Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Երկրի պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների վրա հիմնված ռազմական համագործակցության առաջընթացը, ինչը կողմերը կարևորել են երկու երկրների համար էլ:
Հասանովը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների միջև զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև