Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ առանց ընտրողների. գերմանական պարբերականը Պետդումայի ընտրությունների մասին

Սեպտեմբեր 20,2016 17:38

Պետդումայի ընտրություններից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը գովասանքի խոսքեր հնչեցրեց ռուսների հասցեին՝ քաղաքական հասունության համար՝ նշելով, որ նրանք քվեարկել են կուրսի պահպանման օգտին և թույլ չեն տվել իրենց հրապուրել դատարկ խոստումներով: «Բայց ձայների հաշվարկն այլ բանի մասին է խոսում. այն փաստը, որ Ռուսաստանում ընտրությունների չի մասնակցել յուրաքանչյուր 2-րդ ընտրող, անգամ ավելին, վկայում է ավելի շուտ հիասթափության, քան հասունության մասին»,- գերմանական Sueddeutsche Zeitung  պարբերականում գրում է քաղաքական վերլուծաբան Յուլիան Հանսը:

«Իսկ եթե ավելի ուշադիր նայենք՝ որտեղ են մարդիկ գնացել քվեարկության, ապա պատկերն ավելի չարագուշակ է դառնում»,- ասվում է հոդվածում: Օրինակ, Հյուսիսային Կովկասի անհանգիստ հանրապետություններում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 80%-ը: «Նա, ով գոնե մեկ անգամ եղել է Չեչնիայում, գիտի, որ Մոսկվայի նկատմամբ միաժամանակ այդքան չարություն և իշխանություններին քննադատելու նկատմամբ վախ ոչ մի այլ շրջանում չկա,- գրում է Հանսը:- Նույն ակտիվությամբ քվեարկել են նաև բանտարկյալները և հոգեբուժարանների հիվանդները»:

«Կան նաև այնպիսիք, ում կարելի է մոբիլիզացնել ուժով, շարունակում է հեղինակը:- Ընտրատեղամասերի դիմաց հերթերում կանգնած էին պետծառայողներ, պետական ձեռնարկությունների աշխատակիցներ և կուրսանտներ: Միաժամանակ, Մոսկվայում և Սանկտ Պետրբերուգում ընտրություններին մասնակցությունը ամենաքիչն է գրանցվել. այս քաղաքներում ընտրատեղամասեր գնացել է միայն 3 ընտրողից մեկը: 5 տարի առաջ նախագահի և վարչապետի ստոր «տեղափոխության» դեմ անարդյունք բողոքներից հետո խոշոր քաղաքների բնակիչները եզրակացրել են, որ ընտրությունները ոչ մի բանի վրա չեն ազդում»:

Հաշվի առնելով այդ ամենը՝ հասկանալի է դառնում, թե ինչ մեծամասնության վրա է հենվում Ռուսաստանի իշխանությունը, գրում է վերլուծաբանը:

«Իհարկե, կարելի էր ասել, որ նման ընտրությունները ռուսների գործն է, եթե դրանց արդյունքները չնշանակեր 5 տարվա լճացում, կոռուպցիա և հիասթափություն, ինչը, ոչ հազվադեպ, արտահայտվում է արտաքին քաղաքական մեջ դիմակայությամբ»,- եզրափակում է Յուլիան Հանսը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930