Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բոլոր վարչապետներն էլ նույն բանն են ասել՝ մենաշնորհ չպետք է լինի, բիզնեսի համար լավ պայմաններ են լինելու». Արմեն Բադալյան

Սեպտեմբեր 20,2016 17:20

Քաղաքագետ Արմեն Բադալյանի համար էական չեն նախարարների փոփոխությունները: Ըստ նրա՝ դեռ թե՛ վարչապետի եւ թե՛ նոր կառավարության PR է ընթանում. «Կա հարցի գործնական եւ PR մոտեցում: Հիմա դեռ PR-ն է խոսում, մեկ ամիս հետո գործնական կտեսնենք, եթե բարեփոխումներ լինեն»:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի հրամանով նոր նախարարների նշանակումներ են եղել: 

Ըստ քաղաքագետի, եթե կառավարությունը որոշի տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնել, ապա կիրականացնի ցանկացած՝  թե վատ, թե լավ նախարարի միջոցով. «Խնդիրն այն չէ, որ այս նախարարին հանեցին, մյուսին նշանակեցին, հարցն այն է, թե նոր կառավարության ձեւավորումը երբ ավարտվի, տնտեսական բարեփոխումներ կանե՞ն, թե՞՝   ոչ: Իսկ դրա մասին մենք հիմա չենք կարող խոսել, գնահատականներ հնարավոր կլինի տալ երկու ամսից»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա, կադրերը մեծ նշանակություն ունեն, բայց երկրում լուրջ բարեփոխումների համար ոչ թե կադրերի ով լինելն է կարեւոր, այլ՝ Սերժ Սարգսյանի ցանկությունը. «Եթե նախագահի ցանկությունը չլինի, ում ուզում են՝ թող նշանակեն, ոչինչ չի փոխվի:  Նախարարներն ընդամենը կառավարության կուրսի կատարողն են»:

Քաղաքագետը կարծում է, որ նորանշանակ վարչապետը կաշկանդված չէ բարեփոխումներ իրականացնելու առումով: Մեր հարցին՝ իր ծրագրերը կյանքի կոչելու ազատություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց. «Կախված է վարչապետի ցանկությունից, եթե ցանկանա ազատ գործել, ազատ կգործի, իսկ ինքն իրեն եթե կաշկանդի, ապա արդյունքի ու հաջողության  չի հասնի: Այսինքն, կլինե՞ն բարեփոխումներ, թե՞ ոչ՝ կախված է նաեւ վարչապետի ցանկությունից ու հնարավորությունից, իսկ հնարավորություն իրեն տվել են: Գրեթե բոլոր վարչապետներն էլ, որ եկել են, նույն բանն են ասել, որ մենաշնորհ չպետք է լինի , բիզնեսի համար լավ պայմաններ, խաղի նոր կանոններ ենք ստեղծում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է՝ ոչ մի բան էլ չի փոխվում: Մեկ երկու ամիս հետո կերեւա՝ վարչապետը նախադրյալներ դրե՞ց փոփոխությունների համար, թե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930