Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ չէ, որ ՀՀ-ի համար փրկօղակ է դարձել ՄԻԵԴ-ը». Էլինար Վարդանյան

Սեպտեմբեր 20,2016 17:11

«Ըստ «Freedom House»-ի` Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկրների ցանկում, բայց մեզ համար պետք է կարեւոր լինի ոչ թե ուրիշի չափումը, այլ մեր ներսի զգացումը: Համոզված եմ` կարող էինք ավելին ունենալ, քան այսօր ունենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով 25-ամյա անկախ Հայաստանի` մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների մասին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

 Որպես օրինակ դիտարկելով «Սասնա ծռերի» դեպքը` Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Արդար դատապաշտպանության շնորհիվ այստեղից էլ դասեր քաղենք: Քաղաքական ղեկավարությունը պետք է քաղաքական դասեր քաղի»: Այս առնչությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ իշխանությունը պետք է կարողանա ճիշտ վերլուծել պատճառները, որոնք ծնեցին այդ իրավիճակը. «Եթե իշխանությունները չգիտակցեն պատճառները, ցանկացած իրավիճակում լինելու է անկանխատեսելին: Եթե քաղաքացին ընտրությունների միջոցով իշխանություն փոխելուն չի հավատում, գնում է ծայրահեղ մեթոդների»:

Ըստ պատգամավորի` մարդու իրավունքների ոլորտի ձեռքբերումները պետությանը չեն, այլ հասարակությանը. «Քաղաքացին դատարանում չի կարողանում իր իրավունքները պաշտպանել: Տարիօրինակ չէ, որ այսօր ՀՀ-ի համար փրկօղակ է դարձել ՄԻԵԴ-ը: Շատ ցավալի է, որ քաղաքացին սեփական երկրի դատարանի նկատմամբ չունի վստահություն: Նախապես վստահ են, որ մեր դատական համակարգով իրենց իրավունքները չեն պաշտպանվելու»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930